Posted in ESPAÑOL 10, ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ճամփորդություն դեպի Լեռնանիստ

Այս տարի մեր ջոկատով կազմակերպեցինք շատ սպասված ճամփորդություն դեպի Լեռնանիստ, քանի որ անցած տարի նույնպես պետք է գնայինք, բայց չստացվեց։ Առավոտյան վաղ հավաքվեցինք դպրոցի բակում։ Բոլորս բարձր տրամադրություն ունեինք և անհամբեր սպասում էինք ճանապարհ ընկնելուն։

Երբ հասանք Լեռնանիստ, առաջինը զգացինք մաքուր ու սառը օդը։ Դրանից հետո ծանոթացանք տարածքին և մտանք փոքրիկ տնակ, որտեղ տեղավորվեցինք, տաքացանք և պատրաստեցինք պլեճ, քանի որ բոլորս շատ սոված էինք։ Մի փոքր այնտեղ մնալուց հետո գնացինք սահելու։

Այնտեղ բոլորը իրենց ընկերների հետ էին սահում, և դրա շնորհիվ ավելի արագ ու ֆանտաստիկ հավես էր լինում սահելը։ Ես մի քանի անգամ սահելուց հետո հոգնեցի, քանի որ սիրում եմ ավելի ադրենալին տվող բաներ, բայց դա իմ սիրած չափով ադրենալին չէր բերում։

Վերադարձի ճանապարհին բոլորս լուռ էինք, որովհետև հոգնել էինք, բայց սրտումս շատ տաք զգացում կար։

Posted in ESPAÑOL 10

Իսպանիայի տեսարժան վայրեր

Ամենալավ ու ամենագեղեցիկ տեսարժան վայրերը

Սագրադա Ֆամիլիա

Sagrada Familia Facades - Facades

Սուրբ Ընտանիքի բազիլիկա, ավելի հայտնի որպես Սագրադա Ֆամիլիա, Բարսելոնայի մայր տաճարն է և Անտոնիո Գաուդիի գլուխգործոցը։ Շինարարությունը սկսվել է 1882 թվականին և դեռ շարունակվում է։ Գաուդին ամբողջ կյանքը նվիրեց տաճարին, նույնիսկ ապրում էր կիսավարտ կառույցում և կատարելագործում եղած հատվածները։
Տաճարը՝ խաչի ձևով, ունի երեք ճակատ՝ Քրիստոսի ծնունդը, կյանքը և խաչվելն ու հարությունը, տասներկու աշտարակ՝ Առաքյալների համար, չորս կենտրոնական աշտարակ՝ ավետարանիչների, և երկու բարձր աշտարակ՝ Հիսուսի և Մարիամի համար։ Ներսը ու դրսը վեհ ու հեքիաթային են՝ մեծ սյուներով, ծաղիկների հարթաքանդակներով, ոլորապտույտ աստիճաններով և աստղազարդ առաստաղով։ Տաճարը կարող է տեղավորել 30 000 հավատացյալ։
Գաուդին մահացավ 1926 թվականին և թաղվեց տաճարում։ Շինարարությունը հնարավոր է ավարտել միայն 2026 թվականից ոչ շուտ։

Continue reading “Իսպանիայի տեսարժան վայրեր”
Posted in ESPAÑOL 10, ՃԱՄԲԱՐՆԵՐ

Ձմեռային Ճամբար։ Պատում

Մեր աշխատարանի 2-րդ օրը սկսվեց շատ ջերմ և տոնական մթնոլորտում։ Առաջին ժամը նվիրված էր երգին։ Մենք երգում էինք հայկական հարսանեկան երգեր, քանի որ մեր դպրոցի ուսուցիչներից մեկը շուտով պսակադրվելու է, և դա մեր դպրոցի համար մեծ ու կարևոր ծես է։ Նորապսակները ներկայացվելու են որպես Թագավոր և Թագուհի, ինչը ծեսին կտա խորհրդանշական և հեքիաթային շունչ։

Continue reading “Ձմեռային Ճամբար։ Պատում”
Posted in ESPAÑOL 10, ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ

Աշխարհի նշանավոր դեմքեր՝ Իսպանիայից

Ֆրանցիսկո Ֆրանկո
Ֆրանցիսկո Ֆրանկոն Իսպանիայի ռազմական առաջնորդն էր, ով դարձել է երկրի դիկտատոր 1939 թվականին և ղեկավարել մինչև 1975 թվականը։ Նա իշխանության է եկել Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ընթացքում, երբ երկիրը ծանր ժամանակներ էր ապրում։ Ֆրանկոն երկար տարիներ կառավարել է երկիրը առանց թագավորի, սակայն պատրաստել է թագավորության վերադարձը իր մահից հետո։ Նրա տիրապետության տարիներին Իսպանիան շատ փոփոխություններ է ապրել՝ ինչպես քաղաքական, այնպես էլ սոցիալական ոլորտներում։ Հետաքրքիր է, որ Ֆրանկոն միշտ ցուցաբերել է խստություն, բայց փորձում էր պահպանել երկրի կայունությունը։

Continue reading “Աշխարհի նշանավոր դեմքեր՝ Իսպանիայից”
Posted in ESPAÑOL 10

Hola, Rossana

Hola, Rossana:

¿Qué tal?

Yo estoy en Málaga. Estudio en la Universidad un curso de español. Estoy en un curso intensivo de cinco horas al dia y aprendo mucho. En la clase hay seis estudiantes de diferentes nacionalidades. Málaga es una ciudad muy agradable y la gente es amable. Por las tardes, mi compañera Sabina y yo salimos por el centro, visitamos los lugares turísticos y paseamos por la ciudad. En el centro no hay coches y cerca hay un parque grande.