Մեր առողջությունը կախված է նրանից, թե ինչպիսի միջավայրում ենք ապրում։ Եթե մենք շնչում ենք մաքուր օդ, խմում ենք որակյալ ջուր ու ուտում ենք առողջ սնունդ, մեր մարմինն ավելի ուժեղ է լինում ու քիչ է հիվանդանում։ Ապրելով Հայաստանում՝ մենք կարող ենք վայելել մեր սարերն ու սիրուն բնությունը, բայց նաև տեսնում ենք բազում էկոլոգիական խնդիրներ։ Առաջին հերթին դա օդի աղտոտվածությունն է։ Մեծ քաղաքներում, հատկապես Երևանում, շատ են մեքենաները, շինարարական փոշին, իսկ ծառերը քիչ։ Դրա պատճառով մարդիկ, ու հատկապես երեխաները, շատ են հազում, ալերգիաներ ունենում ու արագ հոգնում։ Երկրորդ խնդիրը ջրի ու հողի աղտոտումն է։ Հայաստանը հայտնի է իր համով ու մաքուր խմելու ջրով, բայց մեր գետերը հաճախ աղտոտվում են։ Դրա պատճառը հանքերն են, գործարանների թափոնները և ուղղակի գետերի մեջ նետված աղբը։ Այդ կեղտոտ ջրով ոռոգվում են մեր այգիները։ Արդյունքում վնասակար նյութերը հողից անցնում են մրգերի ու բանջարեղենի մեջ, հետո հայտնվում են մեր օրգանիզմում և վնասում։
Ես կարծում եմ, որ մեր բնությունը պահպանելը բոլորիս գործն է, որովհետև դրանից է կախված մեր ապագան։ Մենք չպետք է աղբ թափենք ուր պատահի։ Պետք է թղթերն ու պլաստիկը առանձին հավաքել, իսկ կարճ ճանապարհները անցնել ոտքով կամ հեծանիվով։ Եթե ամեն մարդ իր հետևից մաքուր պահի, մեր երկիրն ավելի գեղեցիկ կդառնա, իսկ մենք՝ ավելի առողջ։