Posted in ՀԱՍԱՐԱԿԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ 10

Թեման՝ «Պահանջարկ և առաջարկ»

Թեմա՝ «Պահանջարկ և առաջարկ»

  • Ի՞նչ է պահանջարկը և ինչպե՞ս է այն ձևավորվում

Պահանջարկը այն է, թե մարդիկ ինչքան ապրանք կամ ծառայություն ուզում են ու կարող են գնել որոշակի գնի դեպքում։
Պահանջարկը ձևավորվում է ըստ մարդկանց եկամտի, ապրանքի գնի, նրանց նախասիրությունների, փոխարինող ապրանքների առկայության և այլ պայմանների։

Continue reading “Թեման՝ «Պահանջարկ և առաջարկ»”
Posted in ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ 10

Ուղղագրություն

Լրացնել բաց թողնված տառերը և կետադրել.

Հույսդ կտրիր, Լյուդվիգ Բեթհովեն։ Գուցե քո սիրտն ամենաանբասիրն է, ամենակրակոտը: Բայց դա ո՞ւմ է հետաքրքրում մտածեց նա՝ սրդողած կախեց գլուխը, և նրա մատները մեքենայորեն վազեցին ստեղների վրայով: Երաժշտությունը շռնդալից էր, բայց խիստ ներդաշնակ։ Այն նման էր բարձունքից սրընթաց գահավիժող փրփրադեզ ջրվեժի, որը, թեև խախտում է շրջակայքի անդորրը, բայց և հաճելի զովություն է սփռում:

Continue reading “Ուղղագրություն”
Posted in ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ 10

Հովհաննես Գրիգորյան

Կարդում ենք Հովհաննես Գրիգորյան (աշխատանքի ներկայացման վերջնաժամկետ՝ նոյեմբերի 25)

1. Ի՞նչ է սպիտակ բանաստեղծությունը։ Քեզ դո՞ւր է գալիս այն։
Սպիտակ բանաստեղծություն կոչում են այն, երբ տողերում չկան հանգավորումներ։ Ինձ այդքան էլ դուր չի գալիս առանց հանգերով բանաստեղծությունները, երբ կարդում եմ այն մի տեսակ անհետաքրքիր է թվում։

Continue reading “Հովհաննես Գրիգորյան”
Posted in ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ 10

Հովհաննես Գրիգորյանի մասին

Հովհաննես Գրիգորյանը ծնվել է 1945 թվականին, Գյումրիում։ 1970 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ Գրել և տպագրել սկսել է դպրոցական տարիներից։ «Երգեր առանց երաժշտության» բանաստեղծությունների առաջին ժողովածուն հրատարակվել է 1975 թվականին։ Գրիգորյանի բանաստեղծությունները թարգմանվել են տարբեր լեզուներով։ Առանձին գրքերով թարգմանաբար լույս են տեսել Ռուսաստանում՝ «Չուղարկված նամակներ» (1985), Ֆրանսիայում՝ (2007), Իրանում՝ «Բոլորովին ուրիշ աշուն» (2009)։ Մահացել է փետրվարի 7, 2013-ին, Երևանում։