Posted in ՄԱՅՐԵՆԻ, ԹԵՍՏԵՐ

Թե ինչպես կապիկները ճամփորդեցին

Մի օր կեն.անաբանական այգու կապիկները որոշեցին ճամ.որդել, աշխարհ ճանաչել: Որոշեցին ու ճամ.ա ընկան: Գնացին, գնացին, մի տեղ կանգնեցին ու հարցրին.
-Ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, փոկի ավազանն ու ընձու.տի տունը:
-Ի՜նչ մեծ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամ.որդում ես:
Շարունակեցին ճանապարհն ու կանգ առան միայն կես.րին:
-Հիմա ի՞նչ է երևում:
-Ընձու.տի տունը, փոկերի ավազանն ու առյուծի վանդակը:
-Ի՜նչ տար.րինակ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամ.որդում ես:
Նորից ճանապարհ ընկան ու կանգ առան արևամուտին:
-Իսկ հիմա ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, ընձու.տի տունն ու փոկերի ավազանը:
-Ի՜նչ ձանձրալի է աշխարհը.  միշտ նույն բաներն են հանդիպում. ու ճանապարհորդելն էլ ոչ մի բանի պետք չէ:
Ու այդպես, նրանք ճամ.որդում էին, ճամ.որդում, բայց վանդակից դուրս չէին գալիս, պտտվում էին նույն շրջանում կարուսելի ձիուկի պես:

Առաջադրանքներ

1.Լրացրո՛ւ բաց թողնված տառերը:

կենդանաբանական, ճամփորդել, ճամփա, ընձուղտի, ճամփորդում, կեսօր, տարօրինակ,

2.Տրված բառերը բառերը բաղադրիչների(մասերի) բաժանի՛ր, ապա որոշի՛ր  կազմությունը (պարզ, բարդ, ածանցավոր)՝  կեսօր, արևամուտ, ձանձրալի, աշխարհ, ճանապարհորդ:

կեսօր – կես+օր բարդ

արևամուտ – արև+մուտք բարդ

ձանձրալի – ձանձր+ալի պարզ ածանցավոր

աշխարհ – պարզ

ճանապարհորդ – ճանապարհ+որդպարզ ածանցավոր

3.Կենդանաբանական այգու կապիկները  ճամփորդեցին:

ա) Գտի՛ր տրված նախադասության ենթական ու ստորոգյալը:

կապիկները                           ճամփորդեցին

բ) Սա պարզ ընդարձակ նախադասություն  է: Այն դարձրո՛ւ պարզ համառոտ:

Կապիկները  ճամփորդեցին:

գ)Այս երեք պարզ համառոտ նախադասությունները դարձրո՛ւ պարզ ընդարձակ:

Լույսն անջատվեց:   Մեր շենքի լույսերը անջատվեցին:

Աննան նվագում է:     Իմ քույրիկ Աննան նվագում է։

Աստղերը շողշողում են:       Այսօր դրսում աստղերը շողշողում են։

 

4.Գրի՛ր այգի, ճանապարհ, արևամուտ բառերի հոմանիշները:

այգի – պուրակ, պարտեզ

ճանապարհ – արահետ

արևամուտ – Մայրամուտ, վերջալույս, իրիկնամուտ, իրիկնալույս

5.Գրի՛ր տարօրինակ, գիշեր, նույն, դուրս գալ բառերի հականիշները:

տարօրինակ – սովորական, բնական

գիշեր – ցերեկ

նույն – այլ, տարբեր

դուրս գալ – մտնել

6.Պատմվածքից դո՛ւրս գրիր աշխարհը բնութագրող բառերը:

Ինչ մեծ է աշխարհը, ինչ ձանձրալի է աշխարհը։

7.Համաձա՞յն ես կապիկների հետ: Ինչպիսի՞ն է քո աշխարհը: Պատմի՛ր:

Մեր աշխարհը շատ հետաքրքի է։Կան երկրներ, որտեղ տարբեր ուտելիքներ են ուտում,տարբեր հագուստներ են հագնում կամ տարբեր առձաններ կան։ Ես ուզում եմ գնալ իտալիա որպիզի տեսնեմ Հռոմի Պապին և ես ուզում եմ գնալ Շվեդիա որպիզի տեսնեմ իմ հորքույրին և գնամ տեսնեմ տարբեր առձաններ։Եվ ես ամենաշատը սիրում եմ այս աշխարհը։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s