Posted in ՄԱՅՐԵՆԻ

Մայրենիի ինքնաստուգում

1. Կարդա՛ տեքստը, լրացրո՛ւ բաց թողած տառերը:

Վաղուց, շատ վաղուց մի մարդ էր ապրում:

Նա աշխարհի ամենաբարի մարդն էր: Հենց լույսը բացվում էր, վերցնում էր իր սրինգն ու շրջում գյուղից գյուղ, քաղաքից քաղաք: Նա իր սրինգի քաղցր մեղեդիներով մխիթարում էր վշտացածներին, բժշկում հիվանդներին: Երբ լսում էին նրա նվագը, թշնամիները հաշտվում էին, խոսում սիրո և եղբայրության մասին:
Մի անգամ ուշ գիշերով մարդը տուն էր վերադառնում անտառի միջով: Հանկարծ շատ մոտիկից լսվեց գայլերի ոռնոցը, մի քիչ հետո խավարի մեջ պսպղացին նրանց աչքերը: Մարդը մի պահ քարացավ, բայց իսկույն սթափվեց, ձեռքն առավ սրինգն ու սկսեց նվագել: Հնչեց կախարդական մեղեդին, և գայլերը նստեցին գետնին, գլուխները դրեցին առջևի թաթերի վրա ու կարծես քարացան:

2. Բնութագրի՛ր այս պատմության մարդուն՝ պատմելով նրա կատարած գործերի մասին:

Նա ամեն առավոտ վերցնում էր իր սրինգը և շրջում է քաղաքով մեկ։Նա երբ նվագում էր, հիվանդները բուժվում էին, և թշնամիները հաշտվում էին։

3. Մարդն ինչպե՞ս փրկվեց գայլերից:

Նա նվագեց իր սրինգը և գայլերը հանգստացան։

4. Վերնագրի՛ր տեքստը:

Հրաշալի մարդ։

5. Կազմի՛ր նոր բառեր աշխարհ, ճանապարհ բառերով:

Աշխարհ – աշխարհազոր, աշխարհահռչակ, աշխարհային, աշխարհագրություն, աշխարհամարտ

Ճանապարհ – ճանապարհորդ, ճանապարհել

6. Դո՛ւրս գրիր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով, թե յուրաքանչյուրն ինչ խոսքի մաս է:

Ամենաբարի – ածական

սրինգ – գոյական

քաղցր – ածական

մխիթարում էր – բայ

անտառ – գոյական

սթափվել – բայ

կախարդական – ածական

7. Համառոտի՛ր նախադասությունը՝
Նա իր սրինգի քաղցր մեղեդիներով մխիթարում էր հաշտվացածներին:

Նա մխիթարում էր:

8. Գտիր տրված նախադասության ենթական և ստորոգյալը՝
Մի անգամ ուշ գիշերով մարդը տուն էր վերադառնում անտառի միջով:

Ենթակա – մարդը
Ստորոգյալ – վերադառնում էր

9. Հետևյալ բառերի հոմանիշները գրի՛ր՝մխիթարել, պսպղալ, թշնամի:

Մխիթարել – ամոքել

պսպղալ – փայլփլել

թշնամի – հակառակորդ

10. Տրված թվերը գրի՛ր բառերով՝ 2099, 37, 45, 766, 84:

2099 – երկու հազար իննսունինը

37 – երեսունյոթ

45 – քառասունհինգ

766 – յոթ հարյուր վաթսունվեց

84 – ութսունչորս

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s