Posted in ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ձնծաղիկ

Տերևները մեծ մասամբ երկուսն են, գծաձև։ Ծաղիկները մեկական են, խոնարհված։ Ձնծաղիկը ծաղկում է փետրվարի վերջից մինչև հունիսի վերջը։

Պտուղը տուփիկ է։ Որոշ (այդ թվում ՀՀ-ում աճող) տեսակներ դեղաբույսեր են, պարունակում են ալկալոիդներ։ Բազմամյա խոտաբույս է, պատկանում է շքանարգիզազգիների ընտանիքին: Արմատն առանցքային է, երկարավուն սոխուկով և արմատային մազմզուկներով, երկարավուն սոխուկը պատված է գորշ, փայլող թեփուկներով: Տերևները չորս հատ են, երկարավուն, երկար տերևապատյանով: Ծաղիկները 1-5 հատ են, խոշոր, մանուշակագույն կամ սպիտակ, հոտավետ կամ անհոտ: Քիմիական բաղադրությունը: Սոխուկը պարունակում է ալկալոիդներ: Հայկական բժշկության մեջ ձնծաղիկն օգտագործել են ոսկրացավի, սեռական թուլության, հոդացավերի, քրոնիկ գլխացավի, նստանյարդի բորբոքման, սննդախանգար խոցերի, թարախակալված վերքերի, արգանդի ուռուցքների և խոցերի բուժման համար: 1. 5 գ ձնծաղիկի սոխուկը աղալ, հետը խառնել 5 գ կոճապղպեղ, 5 գ դաղձ: Այդ խառնուրդից օրը 3 անգամ 1-ական գ խմել` հոդացավերի, քրոնիկ գլխացավերի, ոսկրացավի, սեռական թուլությւսն, նստանյարդի բորբոքման բուժման համար: Այս տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s