Posted in ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Աստղներ

Աստղ, երկնային մարմին, որի ներսում կատարվում են միջուկային ռեակցիաներ։ Աստղերը իրենցից ներկայացնում են մեծ լուսարձակող գազային միացություններ (գնդեր), որոնք առաջանում են հիմնականում գազափոշային միացություններից (հիմնականում ջրածնից և հելիումից) գրավիտացիոն սեղմումների հետևանքով։

Աստղի միջուկի ջերմաստիճանը չափվում է միլիոնավոր կելվիններով, իսկ մակերևույթի ջերմաստիճանը՝ հազարավոր կելվիններով։ Աստղերի մեծամասի համար էներգիայի գոյացման պատճառը նրանց մեջ ընթացող միջուկային ռեակցիաներն են, ինչի հետևանքով ջրածինը վերածվում է հելիումի. փոխարկումը կատարվում է բարձր ջերմաստիճաններում։ Աստղերը անվանում են տիեզերքի հիմնական մարմիններ, քանզի նրանք հանդիսանում են բնության հիմնական լուսավորող մարմինները։Երկրագնդին ամենամոտ գտնվող աստղը Կենտավրոսի Պրոքսիման է, որը գտնվում է Երկիր մոլորակից 4,2 լուսային տարի հեռավորության վրա (4,2 լուս. տարի =39 տրիլլիոն կմ = 3,9 x 1013 կմ)։ Անզեն աչքով երկնքում կարելի է նկատել մոտ 6000 աստղ, 3000-ական ամեն կիսագնդում, որոնք բոլորն էլ գտնվում են մեր գալակտիկայում։ Արեգակը տիպիկ G կարգի դասին պատկանող աստղ է։Աստղեր առաջանում են մշտապես՝ խոշոր միգամածություններում։ Դրանք հիմնականում կազմված են ջրածնից (Ջրածին), հելիումից և տիեզերական փոշուց, որոնց նախնական ջերմաստիճանը մոտ -263 °C է։ Նախասկզբնական նյութը տիեզերական տարածության մեջ գազի և փոշու ամպն է։ Հենց որ նյութի նմանատիպ թանձրուկները սկսում են հավաքվել միատեղ, առաջացած ձգողության ուժն արագացնում է այդ շարժընթացը։ Այդպիսի գոյացության կենտրոնում գազը սեղմվում և դառնում է ավելի ու ավելի տաք, և, ի վերջո նրա ջերմաստիճանն ու ճնշումն այքնան են մեծանում, որ սկսվում է միջուկային սինթեզը՝ ջրածնի ատոմների միավորումը։ Սինթեզի սկիզբը համարվում է նոր աստղի ծնունդը։ Հաճախ բազմաթիվ նոր աստղեր ծնվում են միմյանց մոտ՝ հսկայական ամպում։ Այդ ժամանակ նրանք առաջացնում են աստղերի ընտանիքներ, որոնց անվանում են աստղակույտեր։ Սակայն աստղերը հավերժ չեն։ Ի վերջո, դրանց միջուկում ջրածնային պաշարը սպառվում է։ Այդ ժամանակ աստղի չափերը փոխվում են, և այն աստիճանաբար մահանում է։ Հին աստղերը փքվում են՝ փոխարկվելով Կարմիր հսկաների, որոնք իրենց շիկացած գազի մի մասը ցրում են տարածության մեջ՝ հսկա, մշուշե օղակների տեսքով, և աստիճանաբար սառչում։Աստղի ակտիվության վերջին փուլում, երբ միջուկային վառելիքի պաշարներն սկսում են սպառվել, նրա ջերմաստիճանը նվազում է, արտաքին շերտն ընդարձակվում է, և աստղը վերածվում է այսպես կոչված սառը Կարմիր հսկայի։ Այս աստղերն Արեգակից մեծ են հարյուրավոր անգամ։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s