1. Ուղղագրական բառարանից դո՛ւրս գրիր բառեր, որոնք բավարարեն տրված պայմաններին:
Օրինակ՝
5 տառ, 6 հնչյուն — երանգ:
4 տառ, 6 հնչյուն = որևէ
5 տառ, 6 հնչյուն = եղնիկ
6 տառ, 7 հնչյուն = մրյջուն
8 տառ, 10 հնչյուն = աներևույթ
2․ Նախադասությունները լրացրո´ւ:
Հայերենի ձայնավոր հնչյուններն են՝ Ա, Է, Ը, Ի, Օ, ՈՒ, Ե, Ո:
Հայերենի բաղաձայն հնչյուններն են՝ Բ, Գ, Դ, Զ, Թ, Ժ, Լ, Խ, Ծ, Կ, Հ, Ձ,Ղ, Ճ, Մ, Յ, Ն, Շ, Չ, Պ, Ջ, Ր, Ս, Վ, Տ, Ր, Ց, Փ, Ք, և, Օ, Ֆ:
3․ Տրված բառազույգերում ընդգծված արմատները համեմատի՛ր և գրի՛ր, թե ինչ փոփոխոթյուն է կատարվել:
Օրինակ՝
տպագիր, գրաճանաչ — ի-ն դարձել է ը:
Հայրենասեր, սիրալիր — ե-ն դարձել է ի։
Սպառազեն, զինավառ — ե-ն դարձել է ի։
Անիղձ, ըղձալի — ի-ն դարձել է ը:
Լայնասիրտ, սրտագին — ի-ն դարձել է ը:
Մեծատուն, տնական — ուն դարձել է ը:
Բազմագույն, գունեղ — յ-ն սղվել է։
4․Տրված բաղադրիչներով բառեր կազմի՛ր և նշի՛ր, թե ինչ հնչյունափոխություն է կատարվել:
Ոսկի + ա + գույն — ոսկեգույն, փոշի + ա + կուլ— փոշեկուլ, տարի + ա + վերջ — տարեվերջ, այգի + ա + պան — այգեպան, բարի + ա + կամ —— բարեկամ:
5․ Պարզի՛ր, թե ուղղագրական կամ ուղղախոսական ի՛նչ սկզբունքով են ընտրված յուրաքանչյուր շարքի բառերը, և ո՛ր բառը դրան չի համապատասխանում:
Ա. Աներազ, մեներգ, աներևույթ, երեսուներեք, խուռներամ, ամենաերազկոտ, աներևակայելի:
Բ. Առէջ, ելևէջ, ուրևէ, ովևէ, մանրէաբանության, քառասուներկու, ինչևէ:
6․ Որտեղ պետք է, կետի փոխարեն յ գրի՛ր: Ո՞ր դեպքում գրեցիր յ—ն:
Հայացք, հայելի, հոյակապ, մի.ացում, ձի.արշավ, տի.եզերական, փակե.ի, կայարան, խաբե.ություն, է.ի, գնայի, տղայի, Մարոյի:
Ես գրեցի յ, որովհետև, ա-ից և ո-ից հետո գրվում է յ։
7․ Կետերի փոխարեն գրի՛ր տրված հոմանիշներից ամենահարմարը:
Ջուրը շատ ․․․(սառն, ցուրտ, պաղ) էր, ճիշտ օրվա նման:
…. (սիրտը շուռ եկած, տակն ու վրա եղած, ալեկոծված, հուզված, վրդովված) ծովը ծեծում էր ափերը:
Ինչո՞ւ ես այդպես … (աներեր, հաստատուն, անսասան, անշարժ, անդրդվելի, անխախտ) նստել՝ փայտ կուլ տվածի նման:
Մարդն այնպես … (շուտափույթ, արագ, շուտ, հապճեպ) էր քայլում, կարծես կարևոր մի բանից ուշանում էր:
Փոքրիկը մի քիչ ոտքը կախ գցեց, հետո … (համարձակվեց, սիրտ առավ, խիզախեց, հանդգնեց) ու մոտ եկավ:
Ի վերջո այնպիսի մի տաճար … (շինեց, կառուցեց, կերտեց), որ բոլորին զարմացրեց իր արվեստով:
8․ Տրված բառերն, ըստ հոմանիշության, բաժանի՛ր հինգ խմբի:
Դժբախտ, հին, փնթփնթան, հնամենի, անկայուն, տոկուն, երերուն, թշվառ, դիմացկուն, հնօրյա, դժգոհ, անբախտ, պինդ, հինավուրց, չարաբախտ, ամուր, վաղեմի, անհաստատ, խախուտ, դժկամ, ապերջանիկ, տարաբախտ, դողդոջուն:
9․ Տրված դարձվածքներն արտահայտի՛ր մեկական բառերով:
Պատի ծեփ դառնալ — գունատվել, պայման կապել — պայմանավորվել, քիթը կախել — մռայլվել, բերանը բաց մնալ— Բերանբաց, իրեն պատեպատ տալ — նեղսրտել:
10․ Տրված բառերը գործածելով՝ հորինի՛ր պատմություն:
Աշխարհ, շնորհք, ճանապարհ, խոնարհ, արհամարհել:
Մի օր որոշեցի ճամփորդել աշքարհով մեկ և վայելել բնությունը։ Իմ հետ ճամփորդեց իմ եղբայրը, ով շատ խոնարհ էր։ Իմ հայրիկը մեզ տարավ մի անտառ և ասաց, որ գիշերը կգա ու գնաց գործի։ Մենք մեր հետ վերցրել էինք լապտեր, ուտելիք, ջուր, վրան, ծածկոց, որպեսզի պռենք հատակին և նստենք վրեն։ Նաև տարբեր զբաղմունքներ էինք վերցրել՝ գնդակ, լեգո, լոտո և այլն։ Մենք գնացինք մոտակա գետ, որ լողաինք և ձուկ բռնենք, բայց այնտեղ շատ կեղտոտ էր։ Եվ մենք քանի որ շնորքով էինք մենք մաքրեցինք տարացքը։ Լողացինք, ձուկ բռնեցինք։ Հետո գնացինք վրան ևսկսեցինք լեգոյով քաղալ։ մի քիչ խաղացինք և եղբայրս ասաց որ արդեն մութ է, որպեսզի լապտերը միացնենք և լոտո քաղանք ես նրան արհամարհեցի և շարունակեցի լեգոյով քաղալ։ Անցավ մոտավորապես հինգ րոպե և Հայրիկս վերադարձավ և մենք շարժվեցինք դեպի տուն։