1. Տուփում կա 4 դեղին գնդակ և 21 կանաչ գնդակ:
Որքա՞ն է հավանականությունը, որ տուփից պատահականորեն վերցված գնդակը կլինի դեղին գույնի: Դեղին գնդակ հանելու հավանականությունը հավասար է 22/25-ի:
2. Վիճակախաղում կա 110 տոմս, որոնցից 5-ը շահող են: Որքա՞ն է հավանականությունը, որ պատահականորեն քաշելիս դուրս կգա շահող տոմս: Պատասխանը մի կրճատիր:
P=106/110
3. Զառը գլորում են 1 անգամ: Որքա՞ն է հավանականությունը, որ բացված թիվը մեծ է 4 -ից:
5/6
4. Տուփում կան 1-ից 15-ը համարակալված քարտեր: Տուփից պատահականորեն հանում են մեկ քարտ և նայում նրա համարին: Քանի՞ հնարավոր ելք ունի ներքևի պատահույթը: «Քարտի համարը զույգ թիվ է»՝ 9 ելք:
5. Տուփում կա 40 գրիչ, որից 8-ը գրում է կապույտ գույնով, իսկ մնացածը՝ սև: Որքա՞ն է հավանականությունը, որ պատահականորեն տուփից հանված գրիչը կգրի կապույտ գույնով: Պատասխանը մի կրճատիր:
P=33/40
6. Արկղում կա 22 հյութի տուփ, որից 8-ը նարնջի է: Գտիր այն պատահույթի հավանականությունը, որ արկղից պատահականորեն հանված հյութի տուփը լինի նարնջի:
Պատասխան՝ P=15/22
7. Վիճակախաղում կա 772 տոմս, որից 3-ը շահող է: Որքա՞ն է հավանականությունը, որ քաշած տոմսը չի լինի շահող: Կոտորակը մի կրճատիր
P=769/772
8. Պահեստում կա 299 կգ միրգ, որից 65 կգ-ը խնձոր է, իսկ մնացածը՝ տանձ: Մրգերը տեղավորված են 1 կգ-անոց տոպրակներում, որոնցից յուրաքանչյուրում կա մրգի միայն մեկ տեսակ՝ խնձոր կամ տանձ: Որքա՞ն է հավանականությունը, որ պատահականորեն ընտրած տոպրակում կլինի տանձ:
P=234/299
9. Որքա՞ն է հավանականությունը, որ փողոցում պատահական հանդիպած մարդը ծնված լինի ամսի 7-ին, եթե հայտնի է, որ նա ծնվել է ապրիլին:
P=4/31
10. Խաղաքարտերի տուփում կա 52 քարտ: Քարտերի տեսակները չորսն են՝ խաչ, սիրտ, աղյուս, ագռավ, և յուրաքանչյուր տեսակ սկսվում է 2-ով, ավարտվում՝ տուզով: Պատահականորեն հանում են դրանցից մեկը: Հաշվիր հետևյալ պատահույթների հավանականությունները: Կոտորակը մի կրճատիր
A) P (հանված քարտը «ագռավներից» է) =
B) P (քարտը թիվ է) =
C) P (քարտը «Արքա» է)=
D) P (քարտը ութանոց չէ) =
E) P (քարտը «ագռավների» ութանոցն է) =
11.
Արագ սննդի ռեստորանում պատրաստում են սենդվիչներ: Հաճախորդը ինքն է ընտրում սենդվիչի բաղադրիչները՝ հացի, պանրի և մսի տեսակները: Աղյուսակում բերված է դրանց ցուցակը:
Հաց | Պանիր | Միս |
Մատնաքաշ | Չանախ | Հավի միս |
Պուրի | Լոռի | Խոզի միս |
Լավաշ | Տավարի միս | |
Բոքոն | Ոչխարի միս | |
Հրազդան | Հնդկահավի միս |
1. Հաշվիր, թե քանի՞ տարբեր սենդվիչներ կարելի է պատրաստել: Պատասխան՝ 50 սենդվիչ:
2. Հաշվիր, թե քանի՞ սենդվիչ կարելի է պատրաստել, որոնցում հաստատ լինի Չանախ պանիր: Պատասխան՝ 25 սենդվիչ:
3. Բոլոր սենդվիչները պատրաստված են: Որքա՞ն է հավանականությունը, որ պատահականորեն վերցված սենդվիչը կպարունակի Չանախ պանիր:
Պատասխան՝ P=25/50
12. Քարտերի վրա գրված են 1-ից 10 թվերը՝ յուրաքանչյուրը 1 անգամ: Վահեն պատահականորեն հանեց երկու քարտ: Որքա՞ն է հավանականությունը, որ դրանց գումարը հավասար լինի 12 -ի: Գրիր անկրճատելի կոտորակի տեսքով:
P=1/10

13. Տուփում կա 13 գնդիկ, որոնք համարակալված են 1-ից 13: Պատահականորեն հանվում է մեկ գնդիկ և նշվում է նրա համարը: Քանի՞ հնարավոր ելք ունեն հետևյալ պատահույթները:
A. «Համարը զույգ թիվ է»՝ 6 ելք:
B. «Համարը բաժանվում է 5-ի»՝ 3 ելք:
C. «Համարը բաժանվում է 16-ի»՝ 5 ելք:
D. «Համարը փոքր է երկուսից կամ հավասար է»՝ 2 ելք:
E. «Համարը մեծ է 1-ից և փոքր է 6-ից»՝ 5 ելք:
F. «Համարը պարզ թիվ է»՝ 7 ելք: