Գործնական աշխատանք
1. Ընտրել բառերը և տեղադրել համապատասխան տեղում՝ ենթարկելով փոփոխության:
ա) Ծերունին նիհարած էր ու հյուծված, այտերը ակոսված էին խոր կնճիռներով, իսկ ձեռքերը ծածկված էին թուխ բծերով:
(նիհարել, բիծ, կնճիռ, ակոսել)
բ) Հեգնանքով մտածեց, որ արդեն կարոտել երեխայի լացին, որ այս կատարյալ անդորրը բավական չէ ո՛չ քնելու, ո՛չ էլ արթուն մնալու համար:
(բավական, մտածել, մնալ, կարոտել)
2. Փակագծում տրվածներից ընտրել նախադասությանը համապատասխան բառը և ընդգծել:
ա) Բնավորության այդ լավ գծերը նա (ժառանգել էր, ժառանգություն էր ստացել) ծնողներից:
բ) (Հրատարակության, հրատարակչության) մեղքով գրքում կան բազմաթիվ վրիպակներ:
3. Տեղադրել բաց թողնված տառերը և կետադրել:
Դատավորը դիմեց անգղ՝ Ուշինարային․
—Քաղցը վաղուց ընկճել է ինձ, և մեծ հանցանք է քաղցածի ձեռքից պատառ խլելը: Հետ տուր աղավնին:
—Այս անօգնական մահի սարսուռով՝ դողդողջուն թռչունն իմ պաշտպանությանը դիմեց,— առարկեց Ուշինարան,— իմ առաջին պարտքը ինձ հավատացող արարածին պաշտպանելն է:
4. Փոխակերպել ուղղակի խոսքը՝ դարձնելով անուղղակի:
– Մենք պատահմամբ ենք ողջ մնացել, պարո՛ն, – ասաց երիտասարդը և ապա ավելացրեց, – այս ամենի մասին հավանաբար մարդիկ ձեզ կպատմեն:
– Ե՞րբ ես ավարտելու աշխատանքդ, – բարկացավ վրաս տնօրենը և կիսաձայն ավելացրեց, – իմ համբերությունն էլ սահման ունի:
Իրենք պատահմամբ են ողջ մնացել, ասաց երիտասարդը պարոնին և ավելացրեց, որ այդ ամենի մասին հավանաբար մարդիկ նրան կպատմեն։
Տնօրենը բարկացած ասաց, թե նա երբ է ավարտելու աշխատանքը, և կիսաձայն ավելացրեց, որ իր համբերությունն էլ սահման ունի։
5. Ընդգծել ածականի գերադրական աստիճանի օրինակները.
թեթևագույն, ծղոտագույն, վարդագույն, առավելագույն, մոխրագույն, ազնվագույն, ժանգագույն, հազարագույն, լավագույն, գերագույն:
6.Սյունակներում առանձնացնել որակական և հարաբերական ածականները.
արևելյան, ջանասեր, բարձր, լեռնային, մարդկային, գեղեցիկ, լուսեղեն, օդային, հմուտ, կույր, հավասար, ձրի, հղի, ճաղատ, մերկ, տկլոր, օժանդակ:
Որակական-ջանասեր, բարձր, գեղեցիկ, հմուտ, կույր, հավասար, ձրի, հղի, ճաղատ, մերկ, տկլոր, օժանդակ
Հարաբերական-արևելյան, լեռնային, մարդկային, լուսեղեն, օդային
7. Ո՞ր նախադասության մեջ հատուկ անվան գրության սխալ կա․
1․ Մխիթար Հերացին գիտական և բժշկական գործունեություն է ծավալել կաթողիկոսանիստ Հռոմկլա ամրոցում։
2․ Մեր պատկերասրահում է գտնվում Հովհաննես Այվազովսկու «Նոյն իջնում է Արարատից» կտավը։
3․Երուսաղեմի մատենադարանում են գտնվում հայկական ձեռագիր շատ մատյաններ։
4․ Մեծ Հայքի նշանավոր նահանգներից է փոքր (Փոքր) Սյունիքը կամ Արցախը։
8. Ընդգծել այն բառերը, որոնք գրվում են մեծատառով.
ա/ ԲՈԼՈՐ ՀԱՅ ՄԱՆՈՒԿՆԵՐԸ ՍԻՐՈՒՄ ԵՆ ՄԵԾ ԳՐՈՂ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹՆԵՐԸ՝ «ՉԱԽՉԱԽ ԹԱԳԱՎՈՐ», «ՔԱՋ ՆԱԶԱՐԸ» ԵՎ ԱՅԼՆ:
բ/ ՓԱՅՏԱԿԱՐԱՆԸ ՄԵԾ ՀԱՅՔԻ ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ ՆԱՀԱՆԳՆ ԷՐ ԿՈՒՐ ԵՎ ԵՐԱՍԽ ԳԵՏԵՐԻ ՍՏՈՐԻՆ ՀՈՍԱՆՔԻ ՇՐՋԱՆՈՒՄ:
գ/ ՄԻՋՆԱԴԱՐԻ ՀԱՅ ԻՄԱՍՏԱՍԵՐ ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑԻՆ ԾՆՎԵԼ Է ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ, ԱՇԱԿԵՐՏԵԼ Է ԿԱՐԿԱՌՈՒՆ ԳԻՏՆԱԿԱՆ, ՈՒՍՈՒՑՉԱՊԵՏ ՀՈՎՀԱՆ ՈՐՈՏՆԵՑՈՒՆ:
դ/ ՀԻՆԱՎՈՒՐՑ ՀԻՇԱՏԱԿՆԵՐՈՎ ՀԱՅՏՆԻ ԱՂԹԱՄԱՐ ԿՂԶԻՆ ՏԱՐԱԾՎՈՒՄ Է ՎԱՆԱ ԼՃԻ ՀԱՐԱՎԱՐԵՎԵԼՅԱՆ ՄԱՍՈՒՄ, ՆՐԱ ԴԻՄԱՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՎՐՈՍ ԼԵՌՆԱՇՂԹԱՅԻ ՄԱՍ ԿԱԶՄՈՂ ԿԱՊՈՒՏԿՈՂ ԼԵՌՆ Է:
ե/ ԳՐԻԳՈՐ ԶՈՀՐԱՊԸ ԿԱՆԳ ԱՌԱՎ ԳՐԱՍԵՂԱՆԻ ՄՈՏ ԵՎ ՀԱՅԱՑՔՆ ՈՒՂՂԵՑ ԷԴԳԱՐ ՇԱՀԻՆԻ «ՓԱՐԻԶՈՒՀԻՆ ԿԱՌՔՈՒՄ» ՆԿԱՐԻՆ ԵՎ ՍԿՍԵՑ ԽՈՐՀԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՄԱՍԻՆ:
9․ Յուրաքանչյուրի դիմաց գրեցեք հնչյունափոխված բաղադրիչի անհնչյունափոխ ձևը:
ուղեծիր-ուղիղ
որդյակ-որդի
հուսավառ-հույս
բքախեղդ-բուք
սրընթաց-սուր
նրբերշիկ-նուրբ
լրատու-լուր
արնագույն-արյուն
երկնային-երկինք
հուզառատ-հույզ
մտամոլոր-միտ
10. Տրված բարդ բառերի առաջին արմատները փոխելով ստացիր նոր բարդ բառեր:
հացատուն-հյուրատուն
քինախնդիր-բծախնդիր
ոսկեպատ-
հողածին-մարդածին
փառամոլ-խաղամոլ
կենսագիր-գրագիր
զբոսանավ-շոգենավ
ծովագնաց-մարդագնաց
11. Տրված բարդ բառերի վերջին արմատները փոխելով ստացիր նոր բառեր:
Հեռախոս-խոս
հանրածանոթ-ծանոթ
քարապատ-պատ
երկրագունդ-գունդ
մտահոգ-հոգ
ծովակալ-կալ
բարենպաստ-նպաստ
դեղնակտուց-կտուց