1․ Ո՞ր շարքում է բաց թողնված միևնույն տառը:
1. կ-կել, հե-կլտալ, պախուր-, կո-կել
2. որ-ատունկ, խր-ին, խոր-ություն, թփու
3. ճո-փյուն, տա-տուկ, գո-տրիկ, պ-պջակ – ղ
4․ կ-թնել, այլատա-, տա-ատեսակ, տա-ագիր
2. Ո՞ր շարքում է բաց թողնված միևնույն տառը:
1. ա-բարիշտ, ա-բար, ա-փոփ, բա-բիռ – 1
2. գեր-արել, ար-առ, սեթ-եթանք, եղր-անի
3. ջրար-ի, ա-սե, թա-ք, անխա-ան
4. կ-ճիկ, զմ-սել, ե-եսուն, գ-ոշ
3. Ո՞ր շարքի բոլոր բառերում երկհնչյունի հնչյունափոխություն կա:
1. բնավեր, ուխտադրուժ, բնութագիր
2. խարտիշահեր, լուսնկա, արնագույն
3. գունագեղ, պատանյակ, ատենադպիր
4. ձնծաղիկ, փթթուն, մատենագիր
4. Ո՞ր շարքի հատուկ անունների բոլոր բաղադրիչներն են գրվում մեծատառով:
1․ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ, ԳԵՎՈՐԳՅԱՆ ՃԵՄԱՐԱՆ, ԼԱՏԻՆԱԿԱՆ ԱՄԵՐԻԿԱ
2. ՀԵՌԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔ, ԵՐԵՎԱՆԻ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ, ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՎՐՈՍ
3. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՎԵՏԱՐԱՆԻՉ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԴՈՒՄԱ, ՄԱՅՐ ԱՐԱՔՍ
4. ԱՐԵՎԵԼՅԱՆ ԵՎՐՈՊԱ, ԹԱԴԵՈՍ ԱՌԱՔՅԱԼ, ԴՅՈՒՄԱ ՀԱՅՐ
5․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են գրվում գծիկով:
1. դեսից (դենից), հույս(ապավեն), հյուսիս(արևելք)
2. հարավ(արևելյան), սուսիկ(փուսիկ), մեկ(մեկու)
3. չորսից (հինգ), ալ (կարմիր), գերմանա(հայկական)
4. գալ(հասնել), աման(չաման), ծիլ(ծաղիկ)
6. Ո՞ր շարքի ոչ բոլոր բառերն են իրար հոմանիշ:
1. դեռափթիթ, մանկամարդ, դեռատի, ծաղկահասակ
2. դեղձան, խարտյաշ, դեղնաթույր, ոսկեգույն
3. անապական, անեղծ, անբասիր, ականակիր
4. հավակնոտ, մեծամիտ, ամբարտավան, գոռոզ
7.Ո՞ր շարքում բառի բացատրության սխալ չկա:
1. խոյակ- քանդակազարդ սյունագլուխ, վարուժան- էգ թռչուն
2. տուղտ- վայրի խոտաբույս, սկիհ- եկեղեցական ծիսական արծաթյա թաս
3. ակութ- օջախ, կրակարան, տատասկ- ավազուտ, անապատ
4. մարի- արու թռչուն, կնգուղ-բամբակենու չբացված պտուղը
8.Նշի՛ր այն շարքը, որի բոլոր բառերը համանուններ ունեն:
1. բալ, հերկել, գանձ, վազեր
2. անձուկ, ստեր, փողային, կամար
3. անարգել, խարան, այրեր, ծամթել
4. մարզեր, անցավ, ականակիր, կամ
9. Ո՞ր շարքի բոլոր բառերն են անձնանիշ գոյականներ:
1. վարձակ, հյուսն, համհարզ, հոտաղ
2. հոգաբարձու, մեծատուն, քուրմ, բավիղ
3. միաբան, պարթև, մատակ, դարբին
4. պանդուխտ, աշխետ, նաժիշտ, սարկավագ
10. Ո՞ր շարքում են միայն քանակական թվականները:
1. քառապատիկ, առաջին, միլիոն
2. վեցերորդ, մի քանի, կես
3. հազար հարյուր, քսանվեց, տասը
4. քառորդ, երիցս, մեկուկես
11. Ո՞ր շարքում են բայի միայն ապառնի ժամանակաձևերը:
1. չէի գրի, պատմելու եմ, թույլ մի՛ տուր
2. գրում էր, խոսել ենք, հասնեմ
3. մեկնաբանի՛ր, փոխելու եմ, կաշխատեմ
4. չի մոտենա, խրախուսեց, պիտի հեռանա
12. Ո՞ր շարքում են հայերենին ոչ ցեղակից լեզուները:
1. վրացերեն, հունգարերեն, չինարեն
2. հունարեն, լեհերեն, բուլղարերեն
3. իտալերեն, ֆրանսերեն, ուկրաիներեն
4. գերմաներեն, իսպաներեն, պարսկերեն
13. Ո՞ր նախադասությունն է գրված միջին հայերենով:
1. Փունջ մը կնճիռ, բույլ մը կայծակ, Դըժոխք մ ՛ անեծք ծոցեց հոգյակս:
2. Արտսունք ի յերեսս ի վէր՝ զէտ գարնան անձրեւ կու ցօղայ:
3. Որպես կամիք թէ արասցեն ձեզ մարդիկ, այնպէս արասջիք եւ դուք նոցա:
4. Արի,՛ իմ սոխա՛կ, թո՛ղ պարտեզ մերին, Տաղերուն քուն բե՛ր տըղիս աչքերին:
14.Ո՞ր բառարանից պետք է օգտվել բառի բազմիմաստություններին և փոխաբերություններին ծանոթանալու համար:
1. բառակազմական, 2. բացատրական, 3. հարանունների, 4. համանունների
15. Ո՞ր պնդումն է ճիշտ:
1. Բոլոր երկվանկ բառերի հոգնակին կազմվում է –ներ վերջավորությամբ:
2. Որոշիչ դերբայական դարձվածը նախադաս դիրքում չի տրոհվում:
3. Մակբայը և վերաբերականը նյութական խոսքի մասեր չեն:
4. Որոշ շաղկապներից առաջ բութ է դրվում:
16. Տրված բառաշարքում քանի՞ բարդածանցավոր բառ կա:
Ակնահաճո, եղեռնապատում, եսակենտրոն, բերքառատ, գետաբերան, թռչնորս, միջնադար, ձեռնարկատեր, խցանահան, քարհանք, աստղագնաց, տրամաբանություն, բազմատեսակ:
4
17. Նշված դարձվածքներից քանի՞սը կարող են գործածվել որպես սովորական բառակապակցություն (ոչ դարձվածքային իմաստով):
Քարից հաց քամել, սև աղվես, սիրտը կոտրել, ականջի հետևը գցել, լեղին ճաքել, պղտոր ջրում ձուկ որսալ, հացից կտրել, կյանքի թելը կտրել, սանձերը ձգել:
4
18. Տրված բառաշարքում քանի՞ ոչ նյութական խոսքի մաս կա:
Հաճախ, նույնքան, վա՜յ, դռնեդուռ, հիրավի, գմբեթարդ, բնավ, լուսեղեն, նույնիսկ, ուրեմն, նպատակով, շնորհիվ, կցկտուր, մյուս, ամենքը, որպեսզի, մագաղաթյա:
5
19. Քանի՞ ստորակետ պիտի դրվի տրված հատվածում:
Երբ վրանները հավաքվեցին, և ժողովուրդն ուրիշ երկրների ճամփան բռնեց, Մարգարն էլ շալակելով կապոցները՝ տարավ տեղավորեց սայլի վրա, ու քանի մութը չէր ընկել, ճամփա ընկավ: Իսկ մինչ այդ, որպեսզի շնագայլերը չքանդեին կնոջ շիրմաթումբը, մի մեծ քար գտավ ու դրեց գերեզմանին:
20. Նախադասության անդամների ձևաբանական վերլուծության քանի՞ սխալ մեկնաբանություն կա:
Լայնատարած տափարակը հանկարծ ընդհատվում է՝ կախվելով զառիթափ ձորի վրա, որի անդունդում մռայլ խոխոջում է մեր գյուղի գետը:
լայնատարած-հարակատար դերբայ
հանկարծ-ձևի մակբայ
կախվելով-ածանցավոր բայ, անորոշ դերբայ
վրա-հետադիր կապ
որի-ստորադասական շաղկապ
խոխոջում է-ներգործական սեռ, անկատար անցյալ
գետը-տրական հոլով, որոշյալ առում