
Ծանոթացե՛ք հետևյալ թեմային՝ «Հայաստանը 11-րդ դարի երկրորդ կեսին»
Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝
- Պարզաբանե՛ք Բագրատունիների կենտրոնացված պետության թուլացման պատճառները։
Բագրատունյաց թագավորները փորձում էին երկիրը միավոր մեկ պետության մեջ, բայց դրան դիմադրություն կար արտաքին և ներքին ուժերի կողմից։ Երկրի ծայրագավառներում նշանավոր իշխանություններ ունեին բավարար հզորություն և կախված չէին կենտրոնի հետ։ Նրանք նույնիսկ փորձում էին անկախություն ձեռք բերել։ Կենտրոնախույս ուժերը աջակցություն էին ստանում նաև հարևան երկրների կողմից Արաբական խալիֆայության և Բյուզանդիայի կողմից։ Խալիֆայությունը չէր հաշտվում Հայաստանը կորցնելու իրողության հետ և դրա համար ամեն կերպ աջակցում էին այդ ուժերին, որոնք փորձում էին Հայաստանի տարածքում անկախությունը ձեռք բերել։ Բյուզանդիան նույնպես ամեն կերպ փորձում էր թուլացնել Հայաստանը և արևմտյան հատվածները կայսրությանը միացնել։ Բագրատունի թագավորները ամեն կերպ փորձում էին պայքարել կենտրոնախույս իշխանությունների դեմ, եղան դեպքեր երբ հասան հաջողության, բայց դրանք հերիք չէր ամբողջությամբ նրանց հաղթել։ Նախ ասեմ, որ ամեն ինչ կար կենտրոնացված միասնական պետություն սարքելու համար։ Երկիրը զարգացած էր տնտեսապես և մնացած բոլոր գործոններով, որոնք պետք էին այդպիսի պետություն սարքելու համար։ Բայց չստացվեց պատճառը արտաքին ճնշումներն էին։ Ամենամեծ պատճառը դա Բյուզանդիան էր, ովքեր տիրեցին երկրի զգալի մասին և վերջ տվեցին Բագրատունյաց թագավորությունը։
Continue reading “«Հայաստանը 11-րդ դարի երկրորդ կեսին»”