Posted in ՀԱՍԱՐԱԿԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ 10

Թեման՝ Հասարակագիտական քննարկումներ Մերձավոր Արևելքի վերջին պատերազմի շուրջ

Թեման՝ Հասարակագիտական քննարկումներ Մերձավոր Արևելքի վերջին պատերազմի շուրջ

Քննարկման հարցեր՝

Ինչպիսի՞ պատճառներ կարող են պետություններին հասցնել ռազմական բախման։

Continue reading “Թեման՝ Հասարակագիտական քննարկումներ Մերձավոր Արևելքի վերջին պատերազմի շուրջ”
Posted in ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ 10

Օրգանիզմի կենսագործունեության կարգավորումը

Մարդու օրգանիզմում մշտապես տեղի են ունենում տարբեր գործընթացներ՝ շնչառություն, արյան շրջանառություն, շարժում, մարսողություն և այլն։ Դրանք կարգավորվում են հատուկ մեխանիզմներով, որոնք պահպանում են օրգանիզմի ներքին միջավայրի հարաբերական կայունությունը՝ հոմեոստազը։

Կարգավորումը լինում է երեք տեսակի՝ հումորալ, նյարդային և նյարդահումորալ։
Հումորալ կարգավորումը կատարվում է հորմոնների միջոցով, որոնք արտադրվում են ներզատական գեղձերի կողմից և արյան ու ավշի միջոցով ազդում տարբեր օրգանների վրա։
Նյարդային կարգավորումը ավելի արագ և ճշգրիտ է․ այն իրականացվում է ռեֆլեքսների միջոցով։ Ռեֆլեքսը օրգանիզմի պատասխան ռեակցիան է գրգիռներին, որը կատարվում է նյարդային համակարգի միջոցով։

Նյարդահումորալ կարգավորումը նյարդային և հումորալ կարգավորումների համատեղ աշխատանքն է․ նյարդային համակարգը ազդում է գեղձերի վրա, իսկ հորմոնները՝ նյարդային համակարգի վրա։ Դրանց հիմքում ընկած է ինքնակարգավորման սկզբունքը։

Posted in ՀԱՆՐԱՀԱՇԻՎ 10

Թեման` Հավասարումներով լուծվող խնդիրներ

Թեմա` Հավասարումներով լուծվող խնդիրներ

Խնդրի անհայտ մեծություններից մեկը նշանակելով մի տառով՝ ըստ խնդրի պայմանի, կազմեք հավասարում և լուծեք այն

1.Գտեք թվերը,եթե

Continue reading “Թեման` Հավասարումներով լուծվող խնդիրներ”
Posted in ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ 10

Գործնական աշխատանք

1․ Ո՞ր շարքում է բաց թողնված միևնույն տառը:

1. կ-կել, հե-կլտալ, պախուր-, կո-կել
2. որ-ատունկ, խր-ին, խոր-ություն, թփու
3. ճո-փյուն, տա-տուկ, գո-տրիկ, պ-պջակ – ղ
4․ կ-թնել, այլատա-, տա-ատեսակ, տա-ագիր

Continue reading “Գործնական աշխատանք”
Posted in ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ 10

Հերման Հեսսե․ Ով կարողանում է սիրել, երջանիկ է

Հերման Հեսսե «Ով կարողանում է սիրել, երջանիկ է»

Կարդալ, վերլուծել՝ մեկնաբանելով տպավորիչ հատվածները։

Հերման Հեսսեն այս պատմվածքի մեջ խոսում էր իր ապրած կյանքի և իր համար կարևոր արժեքների մասին։ Նա կարծում է, որ փողը ոչինչ է, ուժը ոչինչ է և շատ շատերը ունեն դրանք, բայց ուրախ և երջանիկ չեն։ Գեղեցկությունը ոչինչ է, քանի որ շատ գեղեցիկ տղամարդիկ ու կանայք, իրենց ողջ գեղեցկությամբ հանդերձ դժբախտ են եղել։ Նրա համար ամենակարևորը սիրելն էր։ Երջանկությունը նրա համար, մշտապես այնտեղ էր, որտեղ մարդը թունդ զգացմունքներ ուներ և ապրում էր դրանցով։ Նրա համար սերը չի ուզում ունենալ, այն միայն սիրել է ցանկանում։ Մարդը կարող է «լավը» լինել միայն այն ժամանակ, երբ երջանիկ է, այսինքն՝ երբ նա սիրում է։ Նա նաև ասում էր, որ այն մարդը, ով հանուն իր հանդեպ ունեցած սիրո չէր կարող ոչ մի չնչին բարոյական պատվիրան խախտել, համայնքի, ժողովրդի և հայրենիքի համար իրավունք ուներ ամեն ինչ անել, նույնիսկ ամենասարսափելին։ Մարդը ոչինչ չի կարող սիրել այնպես, ինչպես ինքն իրեն։ Մարդը ամենաշատը կարող է վախենալ հենց իրանից։

Posted in ENGLISH 10, ESSAYS

The Impact of Technology on Modern Life

The Impact of Technology on Modern Life

I. Do the preparation exercise first and then read the article.

1. How many hours a day do you spend using technology?

I use my phone for 5-10 hour every day. With phone I do some of my homeworks, talk with my frineds, watch movies, reels. I actually use computer mainly for studying, but in free time I play games or watch something.

Continue reading “The Impact of Technology on Modern Life”
Posted in ENGLISH 10, EXERCISE

Words to learn this week: Unit 17

Appeal-գրավել, հետաքրքրել/դիմել
Addict-կախվածություն ունեցող մարդ
Wary-զգուշավոր
Aware-տեղեկացված, գիտակցող
Misfortune-դժբախտություն
Avoid-խուսափել
Wretched-թշվառ, շատ վատ վիճակում
Keg-տակառ (սովորաբար գարեջրի փոքր տակառ)
Nourish-սնուցել
Harsh-կոպիտ, խիստ
Quantity-քանակ
Opt-ընտրել

Continue reading “Words to learn this week: Unit 17”
Posted in ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ 10

Մարդու հյուսվածքները: Օրգանիզմը որպես միասնական ամբողջություն

Մարդու օրգանիզմը ունի բջջային կառուցվածք։ Բջիջը կենդանի օրգանիզմների կառուցվածքային և գործառույթային տարրական միավորն է։ Մարդու բջիջը կազմված է բջջաթաղանթից, ցիտոպլազմայից և կորիզից։ Բջիջները միավորվելով կազմում են հյուսվածքներ։

Հյուսվածքը բջիջների խումբ է, որոնք ունեն նույն ձևը, կառուցվածքը, ծագումը և կատարում են նույն ֆունկցիան։ Մարդու օրգանիզմում կան 4 տեսակի հյուսվածքներ՝ էպիթելային, շարակցական, մկանային և նյարդային։

  • Էպիթելային հյուսվածքը պատում է մարմնի մակերևույթը, օրգանների և անոթների պատերը։ Տարբերում են հարթ, գեղձային և թարթչավոր տեսակներ։
  • Շարակցական հյուսվածքը կազմում է կմախքը, արյունը, ավիշը և ճարպային շերտը։ Այն կատարում է հենարանային, սնուցողական, պաշտպանական և փոխադրող գործառույթներ։
  • Մկանային հյուսվածքը ապահովում է մարմնի և օրգանների շարժումները։ Այն լինում է հարթ և միջաձիգ զոլավոր (կմախքային և սրտամկանային)։
  • Նյարդային հյուսվածքը կազմված է նեյրոններից, որոնք ընդունում և փոխանցում են նյարդային գրգիռները։

Հյուսվածքները միավորվելով կազմում են օրգաններ, որոնք ունեն որոշակի կառուցվածք և կատարում են հատուկ ֆունկցիա։