Posted in ENGLISH 10, EXERCISE

Words to learn this week: Unit 16

Slender-բարակ, նիհար
Surpass-գերազանցել
Vast-հսկայական, ընդարձակ
Doubt-կասկած
Capacity-կարողություն, տարողություն
Penetrate-թափանցել
Pierce-ծակել, խոցել
Accurate-ճշգրիտ
Microscope-մանրադիտակ
Grateful-երախտապարտ
Cautious-զգուշավոր
Confident-ինքնավստահ

Continue reading “Words to learn this week: Unit 16”
Posted in ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ 10

Թեման՝ «Վահանանց ապստամբություն»

Ծանոթացե՛ք հետևյալ թեմային՝ «Վահանանց ապստամբություն»

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝

  • Ի՞նչ քաղաքականություն էր վարում Պերոզը Հայաստանի նկատմամբ։ Ո՞վ էր Վահան Մամիկոնյանը։ Ի՞նչ գիտեք Շուշանիկի մասին։ Ինչո՞ւ Վազգեն բդեշխի սպանությունը Հայաստանում ապստամբության բռնկման ազդանշան եղավ։
  • Ի՞նչ որոշեցին հայ նախարարները Շիրակում․ ի՞նչ իրադարձություններ հաջորդեցին դրան։ Ներկայացրե՛ք Հայաստանում ձևավորված կառավարության կազմը։ Նկարագրե՛ք Ակոռիի ճակատամարտը։
  • Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ հայերը որոշեցին օգնել Վախթանգին։ Ի՞նչ հետևանքներ ունեցավ այդ օգությունը։ Ներկայացրե՛ք պատերազմի հետագա ընթացքը։
  • Ի՞նչ քաղաքականություն որդեգրեց պասից արքա Վարղարշը։ Ե՞րբ կնքվեց Նվարսակի պայմանագիրը և ի՞նչ նշանակություն ունեցավ։ Համեմատե՛ք Վարդանանց և Վահանանց պատերազմները, ցո՛ւյց տվեք դրանց նշանակությունը։

Հայոց պատմություն 10-րդ դասարան, էջեր 143-146

Posted in ՀԱՍԱՐԱԿԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ 10

Թեման՝ «Մեզ շրջապատող միջավայրի գեղագիտական կողմը»

Թեման՝ «Մեզ շրջապատող միջավայրի գեղագիտական կողմը»

Պատասխանե՛ք հարցերին

  • Համաձա՞յն եք, որ մարդը առ գեղեցիկ ձգտում ունեցող էակ է։ Ինչո՞ւ։

Այո, համաձայն եմ։ Մարդը սիրում է գեղեցիկ հագուստ, գեղեցիկ բնություն, գեղեցիկ երաժշտություն։ Գեղեցիկը նրան հաճույք և խաղաղություն է տալիս։ Այդ պատճառով մարդը միշտ ձգտում է ստեղծել և գտնել գեղեցիկը իր շուրջը։

Continue reading “Թեման՝ «Մեզ շրջապատող միջավայրի գեղագիտական կողմը»”
Posted in ENGLISH 10

Tence

I. Complete the sentences using the right tense form:

  1. I have visited London three times.
  2. This time tomorrow, I will be flying to Paris.
  3. At 8 p.m. tonight, we will be having dinner.
  4. By 6 p.m., I will have worked for eight hours.
  5. By next year, I will have finished my studies.
  6. Next month, she will have been living here for five years.
  7. She will have left before you arrive.
  8. She will be studying at the library this afternoon.
  9. They have seen that movie already.
  10. They will be playing football at 5 o’clock.

II. Complete the sentences using the right tense form:

  1. We have lived here since 2015.
  2. He has just arrived.
  3. They will be playing football at 5 o’clock.
  4. Don’t call me at 9. I will be sleeping.
  5. In July, we will have been studying English for two years.
  6. By next week, he will have trained every day for a month.
  7. We will have completed the project by Friday.
  8. He will have read the whole book by tomorrow.
Posted in ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ 10

Վահան Տերյան

Հայրենիքում իմ արնաներկ
Գիշերն իջավ անլույս ու լուռ.
Այնտեղ, ուր կար այնքան սիրերգ
Եվ վարդի բույր, և սրտի հուր։
Ամեն մի միտք հիմա մի վերք,
Ամեն հայացք հատու մի սուր,
Արնոտ դիերն են համր ու մերկ
Նայում երկինք անզոր ու զուր։
Մի օր ինչ վառ ծաղկեց մոգված
Մեր նաիրյան սիրտը բեկված,
Հրով որքա՜ն խորհրդավոր,
Ահա որպես ծաղիկ թեքված
Մեր հին հոգին համր ու մոլոր,
Ա՜խ, և անզո՛ր և անարգվա՛ծ․․․

Continue reading “Վահան Տերյան”
Posted in ESPAÑOL 10

Este fin de semana…

Este fin de semana he ido a Barcelona. Allí he visitado a mi amiga Marta, Marta vive en un piso muy bonito. Marta y yo hemos hecho muchas cosas, hemos visitado la Sagrada Familia, hemos paseado por la playa y hemos comido unas tapas muy buenas. También hemos salido a tomar una copa y hemos cenado en un restaurante. ¡Me le he pasado muy bien en Barcelona este fin de semana!

Posted in ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ 10

Վահան Տերյանի «Երկիր Նաիրի»

Վահան Տերյանը մեծ հայ բանաստեղծ էր, և նա գրել է մի բանաստեղծությունների շարք, որը կոչվում է «Երկիր Նաիրի»։ Այդ անունը վերցրել է Հայաստանի հին պատմական անվանումներից մեկից՝ «Նաիրի», որը տարիների ընթացքում ներկայացրել է հայկական երկիրը որպես գաղափար և տուն։ Սա կապված է մեր երկրի պատմության և պատմական հիշողության հետ։

«Երկիր Նաիրի» շարքը Տերյանը գրել է 1913–1916 թվականներին։ Այդ տարիներին նրա բանաստեղծություններն ավելի շատ են տպագրվել թերթերում և մամուլում։ Նա այդ շարքում արտահայտել է իր հայրենասիրական զգացմունքները և սերը հայրենիքի նկատմամբ։ Այսինքն՝ նա երգում է Հայաստանի, նրա ժողովրդի ապրումների, ցավի և հույսի մասին։

Շարքում մեծ տեղ են զբաղեցնում Հայաստանի ծանր ժամանակները, Առաջին համաշխարհային պատերազմի տարիները և Մեծ եղեռնի շրջանը։ Տերյանը կանգնել է իր ժողովրդի կողքին և իր բանաստեղծությամբ ցույց է տվել, թե որքան մեծ ցավ, բայց նաև մեծ սեր ու հույս ունի իր հայրենիքի նկատմամբ։ Նա «Նաիրի» բառը օգտագործել է որպես խորհրդանիշ՝ հայրենիքի, նրա ցավի և նոր կյանքի հույսի։

Posted in ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ 10

Վահան Տերյանի «Երկիր Նաիրի»

  • Վահան Տերյանի «Երկիր Նաիրի» ժողովածուի մասին գտնել տեղեկություններ։
  • Ընտրել 3 բանաստեղծություն, վերլուծել, պատճառաբանել ընտրությունը
  • 2 բանաստեղծություն սովորել անգիր։ Հարցնելու եմ ուրբաթ։