Մի օր կեն.անաբանական այգու կապիկները որոշեցին ճամ.որդել, աշխարհ ճանաչել: Որոշեցին ու ճամ.ա ընկան: Գնացին, գնացին, մի տեղ կանգնեցին ու հարցրին.
-Ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, փոկի ավազանն ու ընձու.տի տունը:
-Ի՜նչ մեծ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամ.որդում ես:
Շարունակեցին ճանապարհն ու կանգ առան միայն կես.րին:
-Հիմա ի՞նչ է երևում:
-Ընձու.տի տունը, փոկերի ավազանն ու առյուծի վանդակը:
-Ի՜նչ տար.րինակ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամ.որդում ես:
Նորից ճանապարհ ընկան ու կանգ առան արևամուտին:
-Իսկ հիմա ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, ընձու.տի տունն ու փոկերի ավազանը:
-Ի՜նչ ձանձրալի է աշխարհը. միշտ նույն բաներն են հանդիպում. ու ճանապարհորդելն էլ ոչ մի բանի պետք չէ:
Ու այդպես, նրանք ճամ.որդում էին, ճամ.որդում, բայց վանդակից դուրս չէին գալիս, պտտվում էին նույն շրջանում կարուսելի ձիուկի պես:
Առաջադրանքներ
1.Լրացրո՛ւ բաց թողնված տառերը:
կենդանաբանական, ճամփորդել, ճամփա, ընձուղտի, ճամփորդում, կեսօր, տարօրինակ,
2.Տրված բառերը բառերը բաղադրիչների(մասերի) բաժանի՛ր, ապա որոշի՛ր կազմությունը (պարզ, բարդ, ածանցավոր)՝ կեսօր, արևամուտ, ձանձրալի, աշխարհ, ճանապարհորդ:
կեսօր – կես+օր բարդ
արևամուտ – արև+մուտք բարդ
ձանձրալի – ձանձր+ալի պարզ ածանցավոր
աշխարհ – պարզ
ճանապարհորդ – ճանապարհ+որդպարզ ածանցավոր
3.Կենդանաբանական այգու կապիկները ճամփորդեցին:
ա) Գտի՛ր տրված նախադասության ենթական ու ստորոգյալը:
կապիկները ճամփորդեցին
բ) Սա պարզ ընդարձակ նախադասություն է: Այն դարձրո՛ւ պարզ համառոտ:
Կապիկները ճամփորդեցին:
գ)Այս երեք պարզ համառոտ նախադասությունները դարձրո՛ւ պարզ ընդարձակ:
Լույսն անջատվեց: Մեր շենքի լույսերը անջատվեցին:
Աննան նվագում է: Իմ քույրիկ Աննան նվագում է։
Աստղերը շողշողում են: Այսօր դրսում աստղերը շողշողում են։
4.Գրի՛ր այգի, ճանապարհ, արևամուտ բառերի հոմանիշները:
այգի – պուրակ, պարտեզ
ճանապարհ – արահետ
արևամուտ – Մայրամուտ, վերջալույս, իրիկնամուտ, իրիկնալույս
5.Գրի՛ր տարօրինակ, գիշեր, նույն, դուրս գալ բառերի հականիշները:
տարօրինակ – սովորական, բնական
գիշեր – ցերեկ
նույն – այլ, տարբեր
դուրս գալ – մտնել
6.Պատմվածքից դո՛ւրս գրիր աշխարհը բնութագրող բառերը:
Ինչ մեծ է աշխարհը, ինչ ձանձրալի է աշխարհը։
7.Համաձա՞յն ես կապիկների հետ: Ինչպիսի՞ն է քո աշխարհը: Պատմի՛ր:
Մեր աշխարհը շատ հետաքրքի է։Կան երկրներ, որտեղ տարբեր ուտելիքներ են ուտում,տարբեր հագուստներ են հագնում կամ տարբեր առձաններ կան։ Ես ուզում եմ գնալ իտալիա որպիզի տեսնեմ Հռոմի Պապին և ես ուզում եմ գնալ Շվեդիա որպիզի տեսնեմ իմ հորքույրին և գնամ տեսնեմ տարբեր առձաններ։Եվ ես ամենաշատը սիրում եմ այս աշխարհը։