Posted in ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Հայկական ճարտարապետություն

  1. Ի՞նչ դեր ուներ ճարտարապետը միջնադարյան կառույցների
    ստեղծման աշխատանքում։

Ճարտարապետը հսկում է և ղեկավարում է վարպետներին, որպեսզի նրանք սխալներ չանեն։ ԵՎ , երբ վարպետները սխալներ են գործում, ճարտարապետը նրանց ուղղում է։ Ճարտարապետը նաև գծագրում է այդ տունը կամ շենք, կամ պալատը, ներկայացնում է մանրակերտը, թե ինչպիսին պետք է լինի։ Նա նաև որոշում է, թե ինչ զարդանախշեր պետք է լինեն և որտեղ պետք է լինեն։

2.Միջնադարյան ի՞նչ նշանավոր հայ ճարտարապետներ գիտեք։Համառոտ պատմե՛ք նրանց գործերի մասին։

Մանուելը եղել է Վասպուրակի Արծրունյաց թագավորության գլխավոր ճարտարապետ- քանդակագործը։ Նա Աղթամար և Ոստան քաղաքներում կառուցել է դահլիճներ, պալատներ, նավահանգիստներ, զբոսավայրներ։ Ոստանում հիմնել էր մի պալատ, որն ուներ տարբեր, գեղեցիկ դահլիճներ, սենյակներ, նաև այդ սենյակներից երևում էր մի հրաշալի տեսարժան վայրեր` լճերի ջրեր։ Իսկ Աղթամարում կառուցվել է մի եկեղեցի, որի վրա եղել է գեղեցիկ, տարբեր զարդանախշեր, իսկ եկեղեցին կոչվել է Սուրբ Խաչ։

Տրդատ ճարտարապետը Բագրատունյաց Անի մայրաքաղաքում 1001 թ. ավարտեց Անիի մայր տաճարի կառուցումը։ Նա նաև Անի մայրաքաղաքում կառուցեց զվարթնոցանման Սուրբ Գրիգոր տաճարը։

Մոմիկը ճարտարապետ էր, քանդակագործ և նկարիչ։ Նա Սյունյաց Օրբելյան իշխանական տան ճարտարապետն էր։ Նա կառուցեց Զորաց եկեղեցին, վերակառուցեց Նորավանքի եկեղեցին, որտեղ կա մի խաչքար, որը նվիրված է իրեն իր աշակերտների կողմից։ Ունի նաեւ խաչքարեր ու մանրանկարներ։

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s