Estamos de vacaciones en Cádiz, en el sur de España. Disfrutamos del sol y la playa, hacemos surf y corremos cada mañana. Comemos en restaurantes diferentes y la zona es famosa por sus pescados. Nos gusta mucho y el próximo año volveremos.
Category: ESPAÑOL 10
Dictado
En clase
Verbos Irregulares

En Casa

1. Dan
Doy
2.Viene
Viene
3.Conocen
Conozco
4.Pone
Pongo
5.Vienes
Ellos no vienen
6.Sabemos
Sé
7.Traes
Traigo
8.Hacen
Hacemos
9.Hace
Hacemos
10.Voy
Voy en coche
Լեզուների կարևորությունը մեր կյանքում

Ճամբարի ընթացքում մեզ հյուր էին եկել մեր դպրոցի նախկին սովորողները, ովքեր ժամանակին եղել են իսպաներեն լեզվի լավագույն սովորողներից։ Քանի որ իմ ջոկատը ուսումնասիրում է իսպանախոս երկրները, հատկապես Իսպանիան, նրանց այցը մեզ համար հատկապես հետաքրքիր և սպասված էր։ Մենք նրանց դիմավորեցինք մեծ սիրով, ջերմությամբ և հետաքրքրվածությամբ։ Հանդիպումը անցավ շատ հաճելի և ջերմ մթնոլորտում։
Մեր հյուրերը հաճույքով կիսվում էին իրենց դպրոցական հիշողություններով, ճամբարային փորձով և անցած ճանապարհով։ Նրանք մեզ պատմեցին իրենց ձեռք բերած հաջողությունների, ուսման ընթացքում հաղթահարած դժվարությունների և օտար լեզվի՝ հատկապես իսպաներենի կարևոր դերի մասին իրենց կյանքում։ Այդ հանդիպումը մեզ համար դարձավ ոչ միայն հետաքրքիր, այլև շատ օգտակար ու ոգեշնչող։
Նրանք յուրաքանչյուրիս խորհուրդ էին տալիս, թե ինչպես ճիշտ ընտրել ապագա ուղին, որտեղ կարելի է շարունակել ուսումը և ինչպիսի քայլեր է անհրաժեշտ անել, որպեսզի հասնենք մեր նպատակներին ու նմանատիպ հաջողությունների։ Հյուրերից մեկը՝ Իլիոնան, դպրոցում սովորելու տարիներին զբաղվում էր փոքրիկ բիզնեսով, որը հետագայում որոշեց զարգացնել և ընդլայնել։ Այսօր նա արդեն ունի զգալի հաջողություններ իր կարիերայում, և ես համոզված եմ, որ նրա առջև դեռ բազմաթիվ ձեռքբերումներ են սպասվում։
Մյուս հյուրը դպրոցն ավարտելուց հետո մեկնել էր արտերկիր՝ ուսումը շարունակելու նպատակով։ Նա մեզ պատմեց, թե ինչպես էր այնտեղ շփվում տարբեր ազգությունների մարդկանց հետ՝ օգտագործելով իսպաներեն լեզուն։ Նա ընդգծեց, որ ցանկացած լեզվի լավագույն զարգացման ճանապարհը շատ խոսելն ու գործնական կիրառումն է։ Այդ խոսքերը մեզ համար դարձան կարևոր դաս և նոր մոտիվացիա։
Ճամփորդություն դեպի Լեռնանիստ
Այս տարի մեր ջոկատով կազմակերպեցինք շատ սպասված ճամփորդություն դեպի Լեռնանիստ, քանի որ անցած տարի նույնպես պետք է գնայինք, բայց չստացվեց։ Առավոտյան վաղ հավաքվեցինք դպրոցի բակում։ Բոլորս բարձր տրամադրություն ունեինք և անհամբեր սպասում էինք ճանապարհ ընկնելուն։
Երբ հասանք Լեռնանիստ, առաջինը զգացինք մաքուր ու սառը օդը։ Դրանից հետո ծանոթացանք տարածքին և մտանք փոքրիկ տնակ, որտեղ տեղավորվեցինք, տաքացանք և պատրաստեցինք պլեճ, քանի որ բոլորս շատ սոված էինք։ Մի փոքր այնտեղ մնալուց հետո գնացինք սահելու։
Այնտեղ բոլորը իրենց ընկերների հետ էին սահում, և դրա շնորհիվ ավելի արագ ու ֆանտաստիկ հավես էր լինում սահելը։ Ես մի քանի անգամ սահելուց հետո հոգնեցի, քանի որ սիրում եմ ավելի ադրենալին տվող բաներ, բայց դա իմ սիրած չափով ադրենալին չէր բերում։
Վերադարձի ճանապարհին բոլորս լուռ էինք, որովհետև հոգնել էինք, բայց սրտումս շատ տաք զգացում կար։
Իսպանիայի տեսարժան վայրեր
Ամենալավ ու ամենագեղեցիկ տեսարժան վայրերը
Սագրադա Ֆամիլիա

Սուրբ Ընտանիքի բազիլիկա, ավելի հայտնի որպես Սագրադա Ֆամիլիա, Բարսելոնայի մայր տաճարն է և Անտոնիո Գաուդիի գլուխգործոցը։ Շինարարությունը սկսվել է 1882 թվականին և դեռ շարունակվում է։ Գաուդին ամբողջ կյանքը նվիրեց տաճարին, նույնիսկ ապրում էր կիսավարտ կառույցում և կատարելագործում եղած հատվածները։
Տաճարը՝ խաչի ձևով, ունի երեք ճակատ՝ Քրիստոսի ծնունդը, կյանքը և խաչվելն ու հարությունը, տասներկու աշտարակ՝ Առաքյալների համար, չորս կենտրոնական աշտարակ՝ ավետարանիչների, և երկու բարձր աշտարակ՝ Հիսուսի և Մարիամի համար։ Ներսը ու դրսը վեհ ու հեքիաթային են՝ մեծ սյուներով, ծաղիկների հարթաքանդակներով, ոլորապտույտ աստիճաններով և աստղազարդ առաստաղով։ Տաճարը կարող է տեղավորել 30 000 հավատացյալ։
Գաուդին մահացավ 1926 թվականին և թաղվեց տաճարում։ Շինարարությունը հնարավոր է ավարտել միայն 2026 թվականից ոչ շուտ։
Ձմեռային Ճամբար։ Պատում
Մեր աշխատարանի 2-րդ օրը սկսվեց շատ ջերմ և տոնական մթնոլորտում։ Առաջին ժամը նվիրված էր երգին։ Մենք երգում էինք հայկական հարսանեկան երգեր, քանի որ մեր դպրոցի ուսուցիչներից մեկը շուտով պսակադրվելու է, և դա մեր դպրոցի համար մեծ ու կարևոր ծես է։ Նորապսակները ներկայացվելու են որպես Թագավոր և Թագուհի, ինչը ծեսին կտա խորհրդանշական և հեքիաթային շունչ։
Continue reading “Ձմեռային Ճամբար։ Պատում”Աշխարհի նշանավոր դեմքեր՝ Իսպանիայից
Ֆրանցիսկո Ֆրանկո
Ֆրանցիսկո Ֆրանկոն Իսպանիայի ռազմական առաջնորդն էր, ով դարձել է երկրի դիկտատոր 1939 թվականին և ղեկավարել մինչև 1975 թվականը։ Նա իշխանության է եկել Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ընթացքում, երբ երկիրը ծանր ժամանակներ էր ապրում։ Ֆրանկոն երկար տարիներ կառավարել է երկիրը առանց թագավորի, սակայն պատրաստել է թագավորության վերադարձը իր մահից հետո։ Նրա տիրապետության տարիներին Իսպանիան շատ փոփոխություններ է ապրել՝ ինչպես քաղաքական, այնպես էլ սոցիալական ոլորտներում։ Հետաքրքիր է, որ Ֆրանկոն միշտ ցուցաբերել է խստություն, բայց փորձում էր պահպանել երկրի կայունությունը։

