Posted in ՄԱՅՐԵՆԻ

Տորք Անգեղ-Անգութ չէր Տորքը․․․

Մեկ անգամ գյուղում Տորքին զայրացրին,
«Անգե՜ղ, գե՜շ Անգեղ», հետքից գոչեցին.Էլ չհամբերեց. Պոկեց մի մեծ ծառ,
Ավլեց նրանով ամբողջ գյուղն իսպառ.,
Այսպես, երբ նրա բնությունն իմացան,
Էլ այնուհետև սրտին չդիպան,
Այլ մեծ հարգանքով պատվասիրեցին,
Պարերգ շինելով, գովաբանեցին.
Տղեք, աղջկեք՝ ձեռք ձեռքի տված
Ե՛վ պարում էին, և՛ գովում Տորքին:
Էլ այնուհետև նրա դեմքն ահեղ
Առաջվա նման չէր թվում տգեղ:

***

Անգութ չէր Տորքը և ոչ էլ անգետ,
Լավ որմնադիր էր և ճարտարապետ.
Ահագին վեմեր նա բերավ տաշեց,
Իր քանդած գյուղը նորմեկանց շինեց.
Եվ այնուհետև ուժն ահագին
Նա գործ էր դնում միշտ դեպի բարին:

Բացատրի՛ր իսպառ, նորմեկանց, պատվասիրել, ահեղ, անգութ, որմնադիր բառերը:

Իսպառ-ամբողջովին

նորմեկանց-կրկին

պատվասիրել- հյուրասիրել

ահեղ-անողոք

անգութ- խղճի զգացումից զուրկ

որմնադիր-պատ շարող վարպետ

Leave a comment