Ղ. Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթի
1.բոշա – թափառական գնչու, մուրացկան
Ուռկան – ձկնորսական ցանց
ընկղմել – սուզվել
ընծա – նվեր
բղուղի – Պանրի՝ թթվի մեծ կճուճ
ջահրա – ճախարակ
ղարաչի – գնչուներ, գնչու, անզգամ
սուփրա – հացկերույթի սեղան
2.Բացատրի՛ր եղեգնուտ, բոշա, չոլեչոլ, շուշաբանդ, նաժիշտ, խարդախություն, ուռկան, ընծա, ճարահատյալ, եղելություն բառերը:
եղեգնուտ – Եղեգով պատված վայր
բոշա – թափառական գնչու, մուրացկան
չոլեչոլ – մի անմարդաբնակ տեղից մյուս անմարդաբնակ տեղ
շուշաբանդ – պատշգամբ, ապակիով պատված սենյակ
նաժիշտ – ծառա, աղախին
խարդախություն – խաբել,խորամանկություն
ուռկան – ձկնորսական ցանց
ընծա – նվեր
ճարահատյալ – ստիպված, ուրիշ ելք չունենալով
եղելություն – եղած բան, իրականություն
3.Թագավոր, թագուհի, խարդախություն բառերն ածանցավոր բառեր են: Առանձնացրո՛ւ ածանցները արմատներից:
Թագավոր – թագ+ավոր
թագուհի – թագ+ուհի
խարդախություն – խարդախ+ություն
4.Հեքիաթի ամեն մասի համար 2 երկու հարց մտածի՛ր:
1) Ինչու թագավորի տղան չի ուզում ամուսնանալ։ ինչու թագավոր այդքան հեռու գնացել։
2)Ինչու է բոշան թագավորին խաբում։Ինչու է բոշան Եղեգնուհուն խեղդել։
3)Ինչու է ձուկը այդքան գեղեցիկ։Ինչու է բոշան նաժիշտներին ասել, որ նրանք ուտեն ձկան փշերը։
4)Ինչու տղան սիրահարվեց ծառին։Ինչպես Եղեգնուհին հայտնվեց մի տատիկի տանը։
5)Ինչու Եղեգնուհին ուրիշի տանը մաքրություն արեց։Ինչու էր բոշան նվնվում։
5.Հեքիաթի մասերը վերնագրի՛ր:
Անկարելի սերը
Խաբեբա սև-սև այլանդակ բոշա աղջիկը
Հրաշալի ձուկն՝ ինքն արծաթի, իսկ թևերը ոսկի
Առաջվա Եղեգնուհին
յոթն օր, յոթը գիշեր պալատում հարսանիք է
6.Ուռկան, ձուկ, ավազան, ձկնորս բառերը դարձրո՛ւ հոգնակի:
Ուռկան – ուռկաններ
ձուկ – ձկներ
ավազան – ավազաններ
ձկնորս – ձկնորսներ
7.Բոշա, շուշաբանդ, մարդիկ, հեշտ, եղեգնուտ բառերի շարքում կա մեկը, որը գոյական չէ. մնացածը գոյականներ են: Գտի՛ր և դո՛ւրս գրիր այդ բառը և որոշի՛ր, թե այդ բառն ինչ խոսքի մաս է:
Բոշա – գոյական
շուշաբանդ – գոյական
մարդիկ – գոյական
հեշտ – ածական
եղեգնուտ – գոյական