Միհրան Ռոբերտի Ծառուկյան (սեպտեմբերի 22, 1987, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ փոփ երգիչ, հեռուստադերասան և «Հայ Սուպերսթար» նախագծի ֆինալիստ։

Միհրան Ծառուկյանը ծնվել է 1987 թվականի սեպտեմբերի 22-ին Երևանում։
1994-2004 թվականներին Ծառուկյանը սովորել է Երևանի թիվ 120 դպրոցում։
1996-2001 թվականներին սովորել է Սպայի տան երգի ստուդիայում[1]։
1996-2004 թվականներին հանդես է եկել «Ստիլ» պարային ակումբում։ Մասնակցել է բազմաթիվ սպորտային պարերի մրցույթների և բազմիցս հաղթանակ է տարել Հայաստանի առաջնություններում և մեկ հաղթանակ միջազգային առաջնությունում։
2004-2008 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժնում։ 2006 թվականին մասնակցել է «Հայ-Սուպերսթար» նախագծին։
2008-2010 թվականներին ծառայել է Հայաստանի Պաշտպանության Նախարարության Սպայի տան երգի էստրադային համույթում[2]։
3 տարի աշխատել է «Ջիանի» ակումբում որպես երգիչ։ 2009 թվականին նկարահանել է առաջին տեսահոլովակը։ Ամուսնացած է երգչուհի Արփի Գաբրիելյանի հետ։

Տեսահոլովակներ
- 2011 թ. — «Ասա թե ուր ես»
- 2012 թ. — «Կփրկեմ»
- 2012 թ. — «Գոլ»
- 2013 թ. — «Մի նայիր»
- 2014 թ. — «Люби меня всегда»
- 2015 թ. — «Մայրիկ»
- 2016 թ. — «Սիրտ ունեմ»
- 2016 թ. — «Տոնիր»
- 2016 թ. — «Գնա գնա»
- 2017 թ. — «Հարց չկա»
- 2017 թ. — «Սիրահարվել եմ»
- 2018 թ. — «Քո ծնունդը»
- 2019 թ. — «Հայրս ու աշխարհս»
- 2020 թ. — «Միամիտ ես»
- 2020 թ. — «Երազանք»
- 2020 թ. — «Հոր օրոր»
- 2020 թ. — «Հերոս տղերք»
- 2021 թ. — «Լիալուսին»